Մեր մասին

«Sorriso» սրճարանը հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանի սրտում, Հյուսիսային պողոտայի 10/5 հասցեում։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ հիմնադիրները Իտալիայի տարբեր քաղաքներում համտեսեցին իսկական իտալական ջելատո և հասկացան, որ մեր քաղաքին պակասում է ջելատոն, որը պատրաստվում է իսկական իտալական տեխնոլոգիայով։ Նրանք վստահ էին, որ եթե այդ տեխնոլոգիան համադրվի հայկական անուշահամ մրգերի հետ, ապա կստեղծվի աննկարագրելի համադրություն, որը կզարմացնի անգամ ինքնին իտալացիներին։
«Sorriso» նշանակում է «ժպիտ» իտալերեն, և հենց սկզբից սրճարանն առաջնորդվել է այն սկզբունքով, որ պետք է անել ամեն ինչ՝ հաճախորդներին ապահովելու համար հարմարավետ և հաճելի մթնոլորտ։
Ամենակարևոր սկզբունքներից մեկն է օգտագործել միայն բնական, բարձրորակ հումք՝ առանց որևէ քիմիական հավելումների կամ ներկերի։ Այդ պատճառով էլ «Sorriso»-ն համագործակցում է բարձրորակ հումք արտադրող ամենահայտնի իտալական ընկերությունների հետ, ինչպիսիք են IRCA, Guiso, Roquette, Master Martini, Cesarin։
Ներկայում Երևանում գործում է «Sorriso»-ի 7 սրճարան։ Ամենակարևոր սկզբունքներից մեկն անփոփոխ է՝ օգտագործել միայն բնական, բարձրորակ բաղադրիչներ՝ առանց քիմիական հավելումների կամ ներկերի։
 
 
 
| Branches | Phone number | 
|---|---|
| Հյուսիսային պողոտա 10/5 | 099 988 977 | 
| Թամանյան 2Ա | 043 988 977 | 
| Մաշտոց 15/184 | 098 988 009 | 
| Yerevan Mall | 098 455 833/096 988 966 | 
| Dalma Garden Mall | 091 988 966 | 
| Mega Mall | 077 955 009 | 
| Erebuni Mall | 093 399 377 | 
                            ԲՆԱԿԱՆ
ՋԵԼԱՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մենք պատրաստում ենք իտալական հումքով և իտալական բաղադրատոմսերով, որի արդյունքում մեր ջելատոները անկրկնելի համ ունեն:
                            ԱՄԵՆԱՔԱՂՑՐ
ԱՆԿՅՈՒՆԸ ՔԱՂԱՔՈՒՄ
Կարող եք մեզ մոտ համտեսել վաֆլիները, կրեպերը, բլիթներ, որոնք պատրաստվում են տեղում` տարբեր համեղ սոուսներով և մրգերով:
                             ՋԵԼԱՏՈ
ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔ
Դուք կարող եք գնել ցանկացած համի ջելատո մեր սրճարանից կիլոգրամով: Առանց Հիդրոջենացված յուղերի - Ջելատո
                            ՀԱՆԳԻՍՏ և
ԽԱՂԱՂ ԱՆԿՅՈՒՆ
Սորրիզո խաղաղ անկյուն է կտրվելու քաղաքի աղմուկից, վայելել 1 բաժակ սուրճ ընկերների հետ, հենց քաղաքի կենտրոնում :